Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ կա. Բնապահպանության նախարար
Օրվա թեմա
14:20 26/09/2017
Հայաստան

Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ կա. Բնապահպանության նախարար

«Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ կա։ Սևանը մեզ համար ոչ միայն մեր ազգային հարստությունն է, այլ նաև էկոլոգիական, տնտեսական, սոցիալական մեծ արժեք է ներկայացնում։ Բնական է, որ Սևանի հետ կապված ցանկացած հարց հանրության ուշադրության կենտրոնում է: Ջրառ իրականացվել է, սակայն սեպտեմբերի 15-ին  կառավարությունը դադարեցրել է և այս պահին ջրառ չի իրականացվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նախարարը նշեց, նախատեսված ցուցանիշը 3 սմ ավելի ցածր է, քան նախորդ տարվա ցուցանիշը, ինչի հարցում մեծ դեր ունեն եղանակային պայմանները:

«Ավելի մեծ ծավալ վերցնելու հիմք, նպատակ, ձգտում, փաստացի իրավիճակ չկա և մենք բացառելու ենք դրանք»,-ասաց նախարարը:

Մինասյանն ասաց, որ լայն քննարկման առարկա են դարձնելու Սևանի վերաբերյալ հարցերը և ջրաքիմիական, աշխարհագրական, կենսաբազմազանության խնդիրներին նոր լույսի ներքո են անդրադառնալու:

«2001-2002 թվականներին ընդունված օրենսդրական դաշտը էականորեն այսօր վերանայման կարիք ունի»,- հավելեց նախարարը:

Placeholder
Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ կա. Բնապահպանության նախարար