Շտապօգնության ծառայությունները վճարովի դարձնելու հարց առողջապահության նախարարության օրակարգում չկա. Սամվել Մարգարյան
Առողջություն
18:36 26/09/2017
Հայաստան

Շտապօգնության ծառայությունները վճարովի դարձնելու հարց առողջապահության նախարարության օրակարգում չկա. Սամվել Մարգարյան

Հայաստանում շտապօգնության ծառայությունը վճարովի դարձնելու հարց չկա Առողջապահության նախարարության օրակարգում: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը:

Նրա խոսքերով՝   այդ հայտարարությունները խոսակցության մակարդակում են, փաստաթղթային որևէ գործընթաց նախատեսված չէ: «Օրակարգում չկա, դրա դեղատոմսը դեռ ոչ մեկ չի գտել», - նշեց փոխնախարարը:

Սամվել Մարգարյանի միաժամանակ նշեց, որ իրականում կա մտահոգություն, մասնավորապես, երբ վերլուծում են կանչերի վիճակագրությունը, ապա տեսնում են, որ  կանչերի 65 տոկոսը չեն մտնում շտապօգնության չափոփորոշիչի մեջ:

Նշենք, որ օրերս իր հարցազրույցներից մեկում այդ մասին խոսել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ բերելով Իսրայելի օրինակը: 

 

Placeholder
Շտապօգնության ծառայությունները վճարովի դարձնելու հարց առողջապահության նախարարության օրակարգում չկա. Սամվել Մարգարյան