Բախշյան. Դեմ քվեարկեք ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին
Կրթություն, գիտություն
14:40 26/09/2017
Հայաստան

Բախշյան. Դեմ քվեարկեք ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը տարածել է հայտարարություն, որի համաձայն «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք»-ում դրված է նաև «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ»-ը, փաստաթղթի տեսակը  գրված է՝ «Արձանագրային որոշում»  և կողքը՝  քվեարկություն:

Նա մանրամասնում է. «Պարզվում է այդ կայքում  դրված նախագծերի  մասին վերաբերունքը քվեարկությամբ է որոշվում: Առայժմ այնտեղ 81կողմ՝ 57%-ու  61  դեմ՝ 43%  է, պետք է այս քննարկմամբ արտահայտենք մեր ԴԵՄ ԵՄ-ը: Անցնենք գործի, սիրելիներ:

Այս փաստի հետ կապված չեմ կարող  գնահատական չտալ ԿԳ նախարարի  նամարդությանը, որովհետև թեմայի շուրջ այդքան խոսեց ու  ոչ մի  անգամ  չասաց, որ  ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ  11.09-29.09 2017թ, քվեարկության է դրված  «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք»-ում, որպեսզի հետո հասարակությանը, իր կարճ խելքով, փաստի առաջ կանգնեցնի՞:

Այս մարդը վերջին մեկ ամսվա ընթացքում  ամբողջությամբ  բացահայտեց իր  մարդկային  էությունը, ինքը, որպես կրթության  նախարար  ոլորտի  շահերի պաշտպանը չէ՛, ում շահերն ասես պաշտպանում է, բացի կրթությունից, խոսելիս երբեմն  այնպիսի  վրիպումներ   է թույլ տալիս, որ կասկածում եմ, թե ինքը  կարդացել է ոլորտը  կարգավորող  իրավական  փաստաթղթերը: Օրինակ՝    սեպտեմբերի 22-ի  իր  մեկտարյա գործունեությունն  ամփոփող  ասուլիսում   ասել է. «Նա շեշտեց, որ մեկ գլխագրի ներքո է Ազգային ժողով մտնելու հայեցակարգը՝ Օտար լեզուների հայեցակարգ» (http://www.aravot.am/2017/09/22/909091/ )  Այս նախարարը, կարծես  իրարից  չի տարբերում արձանագրային որոշումն ու օրենքը, որ   այս փաստաթուղթն ընդունող  մարմինը ԱԺ-ն  չի կարող լինել:  Տպավորություն ունեմ, որ  իր  ներկայացրած  տխրահռչակ  հայեցակարգին մեծ կարևորություն  տալու համար,  կարող էր  նաև  ԱԺ-ի  անունը տալ: Հիմա գանք ամսի 22-ի  ասուլիսի  ժամանակ  հայտարարած ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ-ին, որը  չկա՛, հասկանու՞մ եք՝  չկա՛: Նախարարը  ճշտախոս չի, չեմ ուզում այլ բառով բնութագրել իրեն, իրեն թվում է, թե օրեկան  տարբեր  հայեցակարգերի անուններ  տալով,  իրեն հաջողվում է  հասարակությանը  մոլորեցնել,  ու իր տերերին   հաճոյանալու  համար, զուգահեռ,  սուս ու փուս  քվեարկություն  իրականացնել   ու  իր կարծիքով, իրավիճակից  չոր դուրս գա՞լ:
ՀՀ կրթության և գիտության գործող նախարարը ճշտախոս չէ, նույնիսկ «կրուտիտի» վարպետ չէ»:
 

Placeholder