Օդի ջերմաստիճանը կնվազի
Իրավունք
20:08 26/09/2017
Հայաստան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին հանրապետության շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:

ԱԻՆ դիդրոմետ ծառայության հաղորդմամբ՝ օդի ջերմաստիճանը 27-30-ը կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 27-29-ը, հոկտեմբերի 1-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Placeholder
Օդի ջերմաստիճանը կնվազի