Փարիզում բացված ցուցահանդեսում ներկայացված է հայկական ձեռագրեր և խորանի վարագույր
Մշակույթ
10:10 26/09/2017
Աշխարհ

Փարիզում բացված ցուցահանդեսում ներկայացված է հայկական ձեռագրեր և խորանի վարագույր

Սեպտեմբեր 25-ին Փարիզի Insitut du Monde Arabe թանգարանում բացվել է «Քրիստոնեության ծնունդը Միջին Արևելքում» խորագրով ցուցահանդես: Բացման արարողությանը ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Լիբանանի նախագահ Միշել Աունը:

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ցուցահանդեսում ներկայացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանն ուղարկել է 14-րդ դարի երկու ձեռագիր և 1798 թ. խորանի վարագույր:

Ցուցահանդեսում անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանությանը՝ նկարների միջոցով ներկայացնելով հայերի հաստատումը Սիրիայում և Եգիպտոսում:

Լուսանկարները՝ Հ. Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից: 

Placeholder
Փարիզում բացված ցուցահանդեսում ներկայացված է հայկական ձեռագրեր և խորանի վարագույր