Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը նոյեմբերի 13-ին ելույթ կունենա Իտալիայում՝ Միլանի Teatro degli Arcimboldi –ում՝ նշելու իր բեմական գործունեության 70-ամյակը: Այս մասին տեղեկացնում ենք spettacolomusicasport.com-ից:
Նշվում է, որ երգիչ, դերասան, դիվանագետ, 93-ամյա Ազնավուրը չի դադարում զարմացնել, ով իր անկրկնելի ձայնով արժանացել է «Charles Aznavoice» մականվանը:
Աղբյուրը նաև գրում է, որ ստեղծագործական գործունեության երկար և պատվավոր 70 տարին օգոստոսի 24-ին նշանավորվել է նաև Հոլիվուդի Փառքի պուրակում պատվո աստղի բացմամբ:
Ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ Նա շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է, շուրջ 70 տարվա կարիերայի ընթացքում թողարկել է 294 ալբոմ, վաճառվել է 180 միլիոն սկավառակ: