Վրաստանի խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունները
Քաղաքական
18:44 26/09/2017
Տարածաշրջան

Վրաստանի խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունները

Վրաստանի խորհրդարանն այսօր 117 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց երկրի մայր օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը:

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն քվեարկությունից հետո հայտարարել է, իրենք պատմական որոշում են ընդունել, որը  հիմք կդառնա պետական այնպիսի համակարգերի  ստեղծմանը, որոնք կապահովեն երկրի երկարաժամկետ ժողովրդավարական զարգացումը:

Նա շնորհակալություն է հայտնել քվեարկությանը մասնակցելու համար: Աղբյուրը նշում է, որ ընդդիմադիր երեք խորհրդարանական ուժերից երկուսի՝ «Միասնական ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» կուսակցությունների ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել քվեարկությանը:

Նրանք որպես բողոքի նշան լքել են նիստերի դահլիճը:

Placeholder
Վրաստանի խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունները