Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շարունակվում են. նախարար
Տնտեսություն
14:45 26/09/2017
Հայաստան

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շարունակվում են. նախարար

ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկումները Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հետ կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարը բացեց փակագծերը՝ նշելով, որ քննարկումներն ընթանում են «Ռասիա ՖԶԵ» ընկերության հետ:

«Մենք ունենք պայմանագիր այդ ընկերության հետ, որը ներդրող պետք է բերի Հայաստան՝ երկաթուղին կառուցելու համար: Երկու hանդիպում եմ ունեցել այդ ընկերության տնօրենի հետ, առաջարկել եմ արագացնել գործընթացը, եթե ոչ՝ պետությունը կվերանայի պայմանագիրը»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:

Placeholder