«Երևան օփեն». Հայաստանի շախմատիստները պահպանում են առաջատարի դիրքերը
Սպորտ
16:42 26/09/2017
Հայաստան

«Երևան օփեն». Հայաստանի շախմատիստները պահպանում են առաջատարի դիրքերը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող «Երևան օփեն» միջազգային մրցաշարի յոթ տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են միջազգային վարպետ Արման Միքայելյանը և գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:

ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ նրանք ունեն 6-ական միավոր: Եվս ութ շախմատիստներ, այդ թվում Հայաստանի երեք ներկայացուցիչներ, վաստակել են 5.5-ական միավոր և բաժանում են 3-10-րդ տեղերը:

Այսօր կկայանա նախավերջին՝ ութերորդ տուրը:

Placeholder
«Երևան օփեն». Հայաստանի շախմատիստները պահպանում են առաջատարի դիրքերը