Իրավապահները կասկածում են, որ «Հայբուսակ»-ն անօրինական ճանապարհով օտարերկրյա քաղաքացիներ է ընդունել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:28 27/09/2017
Հայաստան

Իրավապահները կասկածում են, որ «Հայբուսակ»-ն անօրինական ճանապարհով օտարերկրյա քաղաքացիներ է ընդունել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Հայբուսակ» համալսարանը: Կասկածներ կան, որ բուհը ոչ օրինական ճանապարհով և ոչ օրինական փաստաթղթերի հիման վրա օտարերկրյա քաղաքացիներ է  ընդունել:

Թերթի տեղեկություններով՝ ներկայումս ՀՀ քննչական կոմիտեն ցանկանում է պարզել, թե ինչ հանգամանքում են օտարերկրյա քաղաքացիները բուհ ընդունվել, և հիմա քննության թելը տանում է բուհի հարկային պարտավորությունների թերակատարման ուղղությամբ:

«Հայբուսակ»-ի ռեկտորի խորհրդական Անահիտ Հարությունյանը «Ժողովուրդ-ի հետ զրույցում վստահեցրել է, թե խնդիրներ չունեն: Իսկ թե ինչ կպարզի քննությունը, ժամանակը ցույց կտա»:

Placeholder
Իրավապահները կասկածում են, որ «Հայբուսակ»-ն անօրինական ճանապարհով օտարերկրյա քաղաքացիներ է ընդունել. «Ժողովուրդ»