Կառավարությունը  չի քննարկում սեկվեստր հայտարարելու հարց. Վարդան Արամյան
Տնտեսություն
13:57 28/09/2017
Հայաստան

Կառավարությունը չի քննարկում սեկվեստր հայտարարելու հարց. Վարդան Արամյան

ՀՀ կառավարությունը չի քննարկում սեկվեստր հայտարարելու հարց: Այս մասին գործադիրի այսօրվա  նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով մամուլում պարբերաբար շրջանառվող  լուրերին:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան ընդհանրապես չկա: Մենք ունենք հստակ գաղափարախոսություն, որն ամրագրել ենք 2017 թ-ի  և 2018-ի  պետական բյուջեի նախագծերում, և նույն վարքագիծը շարունակելու ենք հաջորդ տարի: Ընդ որում հատկանշական է, որ աճող պարտքի պարագայում միջազգային վարկանիշավորող կազմակերպությունները պահպանել են մեր վարկանիշը և բարձր գնահատել 2017-ի հարկաբյուջետային քաղաքականությունը»,-ասաց Վարդան Արամյանը:

Իսկ գաղափարախոսությունը, ըստ նախարարի այն է, որ Կառավարությունը գործընկերների միջոցով հիմնականում կարողացել է ընթացիկ ծախսերի աճի մասով դրսևորել պահպանողական վարքագիծ:

Placeholder
Կառավարությունը չի քննարկում սեկվեստր հայտարարելու հարց. Վարդան Արամյան