Հուսով եմ, որ գոլս ուրախացրեց հայ երկրպագուներին. Մխիթարյան
Սպորտ
11:23 28/09/2017
Հայաստան

Հուսով եմ, որ գոլս ուրախացրեց հայ երկրպագուներին. Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո (4:1) Sport-express-ի հետ զրույցում նշել է, որ թիմը խոշոր հաշվով հաղթանակ չէր ակնկալում։

«Իհարկե, մենք չէինք սպասում, որ կկարողանանք հաղթել խոշոր հաշվով: Բայց առաջին խաղակեսում մենք արագ երեք գոլ խփեցինք, իսկ հետո արդեն հանգիստ անցկացրինք խաղը: 11-մետրանո՞ցը, ի՞նչ կարող եմ ասել, խախտում կար»,- ասել է Մխիթարյանը։

Մխիթարյանը նշել է, որ տրիբունաներում հայկական դրոշները շատ էին. «Շատ շնորհակալություն երկրպագուներին, ովքեր եկել էին ինձ աջակցելու։ Հուսով եմ, որ գոլս իրենց ուրախացրեց: ԲԿՄԱ-ն, ինչպես և մյուսները, շանսեր ունեն։ Մեկ պարտությունը ոչնչի վրա չի ազդում: Նրանց մոտ ամեն ինչ առջևում է: Եթե «Բազելի» հետ անցկացնելիք երկու խաղերում էլ հաղթեն, ամեն ինչ նորմալ կլինի: ԲԿՄԱ-ին ուզում եմ հաջողություն մաղթել»։

 

 

Placeholder
Հուսով եմ, որ գոլս ուրախացրեց հայ երկրպագուներին. Մխիթարյան