Խաչիկյանի ազատման մասին իմացել եմ միջանցքում. Դավիթ Հարությունյան
Իրավունք
13:50 28/09/2017
Հայաստան

Խաչիկյանի ազատման մասին իմացել եմ միջանցքում. Դավիթ Հարությունյան

«Վազգեն Խաչիկյանի ազատման մասին լուրը լսել եմ այստեղ միջանցքում»,- այսօր կառավարության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում:

Ինչ վերաբերում է ներում ստանալուն նախարարն այն համարում է մարդու իրավունք.

«Եթե ներում շնորհվել է, շնորհվել է հաշվի առնելով մի շարք բաներ: Ներում շնորհում է Հանրապետության նախագահը, դա սահմանադրական նորմ է։ Ես ներում շնորհելու հարցերով չեմ զբաղվում: Բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել Սահմանադրությունում: Ներում շնորհելու ընթացակարգը նոր Սահմանադրությամբ փոխվում է, ապրիլ ամսից արդեն նախագահը ներում շնորհելու է համապատասխան միջնորդությամբ դիմող մարմինների դիմումի հիման վրա»։

Placeholder
Խաչիկյանի ազատման մասին իմացել եմ միջանցքում. Դավիթ Հարությունյան