Բոլոր գերատեսչություններում կրճատումներ կլինեն. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:23 28/09/2017
Հայաստան

Բոլոր գերատեսչություններում կրճատումներ կլինեն. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարությունը քննարկում է ներքին սեկվեստոր՝ բյուջեով նախատեսված ծախսերի կրճատում իրականացնել։ Պետք է բոլոր գերատեսչություններում  աշխատողներ կրճատեն, ինչպես նաև՝ որոշ ոչ այնքան հրատապ ծախսեր։ Այդպիսով, քննարկվում է 7-10 տոկոս ներքին խնայողություն իրականացնել, կամ, որն ավելի ճիշտ է, առնվազն  այդքան գումարի դեֆիցիտ է առաջանում։

«Կառավարությունը բացահայտ կրճատում՝ սեկվեստոր չի հայտարարի, քանի որ դա կունենա քաղաքական  մեծ հնչեղություն, և արդյունքում ինքը քննադատության թիրախ կդառնա, բայց որոշել են ֆինանսական դեֆիցիտի արդյունքում  այդ ամենը  կազմակերպել ներքին  կարգով՝ քաղաքական դաշտից հեռու»,-հավելել է թերթը:

Placeholder
Բոլոր գերատեսչություններում կրճատումներ կլինեն. «Ժամանակ»