Նախաամուսնական հուզմունքներն ավելի են ոգևորել. Արոնյան
Սպորտ
16:09 28/09/2017
Հայաստան

Նախաամուսնական հուզմունքներն ավելի են ոգևորել. Արոնյան

 «Դեռ չեմ մտածել այն մասին, թե ինչպես եմ ծախսելու պարգևավճարը», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արոնյանը՝ պատասխանելով հարցին՝ ստացած պարգևավճարը անձնական նպատակների՞, թե՞ հայրենիքում ներդրումների համար կծախսի։

Արոնյանը հումորով մոտեցավ հարցին՝ պատասխանելով. «Այդպես ռուսներն են ասում՝ սկզբից պարտքերս կտամ, իսկ երբ հարցնում են բա մնացածը՝  ասում են մնացածերն էլ թող սպասեն»։

Ինչ վերաբերում է հարցին, թե նախաամուսնական հուզմունքները նրան չեն խանգարել մրցաշարի  ընթացքում, շախմատիստը պատասխանեց, որ հակառակը ավելի ոգևորել են։

«Հաղթանակն ավելի շատ նվեր էր այն մարդկանց, ովքեր հավատում են իմ հաջողությանը և երբեք այդ հավատը չեն կորցում։ Ես շախմատիստ եմ, շատ եմ հարգում իմ աշխատանքը և ուզում եմ, որ ուրիշներն էլ հարգեն»,- ասաց Արոնյանը։

Լրագրողները հարց ուղղեցին նաև Արոնյանի ապագա կնոջը՝ Արիանային, թե ինչպես է զգում իրեն ապագա ամուսնու հաղթանակից հետո։

«Շատ հպարտ եմ Լևոնի հաջողությունով։ Նրա խաղի ժամանակ, կարծես, սիրտս կանգնում էր։ Մարդիկ չգիտեն, թե նա ինչ ջանքեր է գործադրում՝ հաջողության հասնելու համար»,- պատասխանեց Արիանան։

Արոնյանը հավելեց, որ շատ անգամ է մասնակցել աշխարհի գավաթի խաղարկություններին, այդ պատճառով էլ լարվածությունն այնքան մեծ չի եղել. «Այս անգամ գիտեի, որ ես ուրիշ հնարավորություն չէի ունենա հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու համար: Այդ ժամանակ էլ մեկ-երկու տարի կորցնում ես: Շախմատիստի համար հնարավորությունները պակասում են այդ ժամանակ: Հպարտ եմ, որ մեծ հաղթանակ տոնեցի»։

Placeholder
Նախաամուսնական հուզմունքներն ավելի են ոգևորել. Արոնյան