Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր
Սպորտ
09:35 28/09/2017
Հայաստան

Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր

Կոսովոյում շարունակվող ծանրամարտի մինչև 15 և 17 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությունում նախօրեին Հայաստանը երկու մասնակից ուներ 17 տարեկան տղաների 77 կգ քաշային կարգում:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Կարեն Մարգարյանը երկամարտի 296 կգ-ով բարձրացել է պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Նա փոքր բրոնզ է նվաճել  նաև պոկում վարժությունում (136 կգ): Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Արա Աղանյանը,  նույնպես փոքր բրոնզե մեդալի է արժանացել, սակայն հրում վարժությունում (162 կգ):

Placeholder
Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր