Թիվ 1 տրոլեյբուսի վթարի արդյունքում հոսպիտալացվել է 10 քաղաքացի
Առողջություն
15:47 28/09/2017
Հայաստան

Թիվ 1 տրոլեյբուսի վթարի արդյունքում հոսպիտալացվել է 10 քաղաքացի

Այսօր Երևանի Մյասնիկյան պողոտայում թիվ 1 տրոլեյբուսի վթարի արդյունքում նախնական տվյալներով տուժել է 10 մարդ։  Տուժածներից 3-ը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, 7-ը՝ թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Նախարարությունից նաև տեղեկացրեցին, որ տրոլեյբուսը երթևեկելի գոտուց դուրս գալու արդյունքում թեթևակի հարվածել է «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենային, որում, բացի վարորդից, ևս մեկ ուղևոր է եղել։ Ավտոմեքենայում գտնվող անձինք վնասվածքներ չեն ստացել։

Վերջիններիս հոգեբանական սթրեսի վիճակից հանելու նպատակով նրանց հետ աշխատում է ԱԻՆ հոգեբանական խումբը։

Placeholder
Թիվ 1 տրոլեյբուսի վթարի արդյունքում հոսպիտալացվել է 10 քաղաքացի