Մենք առաջին անիվը կպտտենք առաջ շարժվելու համար. Սահար Նասր
Տնտեսություն
18:51 29/09/2017
Հայաստան

Մենք առաջին անիվը կպտտենք առաջ շարժվելու համար. Սահար Նասր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և  Եգիպտոսի Արաբական Հանրապետության  ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրն  այսօր փոխըմբռման հուշագիր են ստորագրել ներդրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից հայտնում են, որ երկու նախարարների առաձնազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են հուշագրի կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է ճիշտ և թիրախային քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու համար:

«Մենք առաջին անիվը կպտտենք առաջ շարժվելու համար»,-նշել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության  ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը:

Նախարար Կարայանի խոսքով՝ կարիք կա օժանդակելու երկու երկրների գործարարների համագործակցությանը հատկապես գյուղատնտեսության ոլորտում, որն էլ կհանգեցնի առևտրաշրջանառության ծավալների աճին: Սահար Նասրն  առաջարկել է պարբերական փոխայցելություններ կազմակերպել գործարար շրջանակների միջև:

 

Placeholder
Մենք առաջին անիվը կպտտենք առաջ շարժվելու համար. Սահար Նասր