ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ «Ելք»-ի նախագիծը հոկտեմբերի 3-ին կքննարկվի ԱԺ-ում
Քաղաքական
11:51 29/09/2017
Հայաստան

ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ «Ելք»-ի նախագիծը հոկտեմբերի 3-ին կքննարկվի ԱԺ-ում

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում՝ հոկտեմբերի 3-ին։

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Նախագիծը ԵԼՔ խմբակցության որոշմամբ ճանաչվել է արտահերթ և քննարկվելու է երեքշաբթի մեկնարկող ԱԺ լիագումար նիստում։ Քննարկման մեկնարկը՝ 12։00»

Placeholder
ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ «Ելք»-ի նախագիծը հոկտեմբերի 3-ին կքննարկվի ԱԺ-ում