Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պուտինն Էրդողանի հետ քննարկել է ՌԴ թուրքական լոլիկի մատակարարումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անկարայում հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, քննարկել են գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցեր: tvzvezda.ru-ի հաղորդմամբ, քննարկվող թեմաներից է եղել նաև թուրքական լոլիկի մատակարարումը Ռուսաստան:
Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովի խոսքով՝ այժմ երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունները զբաղվում են այդ հարցով:
«Խոսել են գյուղատնտեսության մասին: Գիտեք, որ լոլիկի հետ կապված հարցեր կան: Աշխատանքները տարվում են, լուծումը մոտ է»,- ասել է Պեսկովը:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը կառավարությանը դիմել է Թուրքիայից լոլիկի ներմուծումը վերսկսելու նախաձեռնությամբ: