Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Տեսարան Ռևելում» (իսկական անվանումը՝ «Ծով») կտավը, որը գողացվել էր 1976 թվականին ՌԴ «Դմիտրովսկի կրեմլ» թանգարան-արգելոցից, գտնվել է Շվեյցարիայում՝ աճուրդում:
«Տվյալներ էին ստացվել, որ Շվեյցարիայում՝ KOLLER աճուրդային տան վաճառքում ցուցադրվում է Հովհաննես Այվազովսկու 1845 թվականին ստեղծած «Տեսարան Ռևելում» կտավը»,- Լենտա.ռու-ի հաղորդմամբ ասել է ՌԴ ՆԳՆ-ի հատուկ ներկայացուցիչը:
Նա հստաեցրել է, որ Ինտերպոլի շվեյցարացի գործընկերների հետ համագործակցության արդյունքում նկարը հանվել է վաճառքից: Ներկա պահին աշխատանքներ են տարվում ստեղծագործությունը ՌԴ վերադարձնելու ուղղությամբ:
Աճուրդում այն գնահատվել էր ավելի քան միլիոն դոլար: