ԵԽ հանձնակատարը «շարժ» է տեսնում Ադրբեջանում մարդու իրավունքների սոսկալի վիճակում
Իրավունք
14:42 29/09/2017
Աշխարհ

ԵԽ հանձնակատարը «շարժ» է տեսնում Ադրբեջանում մարդու իրավունքների սոսկալի վիճակում

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը «Ազատություն» ռ/կ-ի եվրոպական ծառայության հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին։

«Ադրբեջանում մարդու իրավունքները սոսկալի վիճակում են։ Իրավապաշտպանները, անկախ բլոգերները և լրագրողները մեծածավալ ճնշումների տակ են, և ժամանակ կար, որ բոլոր այդ երկրում իմ անմիջական գործընկերները կեղծ մեղադրանքների պատճառով ճաղերի հետևում էին»,-նշել է ԵԽ հանձնակատարը։ 

Մուիժնիկսը նաև նշել է, որ անհաջող փորձ է  ունեցել Ադրբեջանի իշխանությունների հետ մարդու իրավունքների իրավիճակի մասին խոսելու հարցում։

«Ես որոշեցի, որ ավելի արդյունավետ կլինի Ադրբեջանի իշխանությունների հետ խոսել ՄԻԵԴ-ի միջոցով, այդ իսկ պատճառով որոշեցի համակարգված ձևով միջամտել իրավապաշտպանների հետ կապված գործերին՝ յոթ տարբեր դեպքեր, ինչպես նաև վերլուծելով ԶԼՄ-ների, այդ թվում արևմտյան ԶԼՄ-ների  միջոցով իրավիճակը, փորձելով ազդել հասարակական, ինչպես նաև ԵԽ անդամ պետությունների վերնախավի կարծիքի վրա»,-ասել է Մուիժնիկսը։

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ չնայած փաստագրված փաստաթղթերի, ԵԽ մի շարք անդամների կողմից քաղաքական կամքի բացակայություն է նկատել Ադրբեջանին  այս հարցի համար պատասխանատվության ենթարկելու հարցում։

«Մի փոքր շարժ է նկատվում, սակայն ես կարծում եմ, որ Ադրբեջանն իր պարտականությունները չի կատարում»,-հավելել է վերջինս։

Placeholder
ԵԽ հանձնակատարը «շարժ» է տեսնում Ադրբեջանում մարդու իրավունքների սոսկալի վիճակում