Էրդողանը՝ Բարզանիին. «Տեղդ նստիր, փողն ունես, նավթն ունես, հանգիստ մնա էլի»
Քաղաքական
11:11 29/09/2017
Տարածաշրջան

Էրդողանը՝ Բարզանիին. «Տեղդ նստիր, փողն ունես, նավթն ունես, հանգիստ մնա էլի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից խոսել է իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեից:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ըստ թուրքական «Milliyet»  թերթի կայքի՝ Էրդողանը, ելույթ ունենալով Թուրքիայի նախագահականում, բավականին կոշտ հայտարարություններ է հնչեցրել իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հասցեին:

«Հյուսիսային Իրաքի վերջին իրավիճակը մտահոգիչ է, բայց  դա այն հարցը չէ, որ հնարավոր չլինի հաղթահարել: Հյուսիսային Իրաքի շրջանի ղեկավարությունը անկախանալու փորձով ըստ էության ինքը իրեն նետում է կրակի մեջ: Տեղդ նստի՛ր, փողն ունես, նավթն ունես, հանգիստ մնա էլի: Մեզ հետ, Իրանի հետ, կամ  դաշնային պետության հետ խոսե՞լ ես: Դու ինչպե՞ս ես այդպիսի քայլեր անում: Ո՞վ է քո անկախությունը ընդունելու»,-ասել է Թուրքիայի նախագահը՝ Բարզանիին անվանելով աշիրեթի՝ ցեղախմբի ղեկավար»:

Placeholder
Էրդողանը՝ Բարզանիին. «Տեղդ նստիր, փողն ունես, նավթն ունես, հանգիստ մնա էլի»