Զախարովան Մինսկի խմբի կազմի փոփոխությունից տեղյակ չէ
Քաղաքական
10:28 29/09/2017
Աշխարհ

Զախարովան Մինսկի խմբի կազմի փոփոխությունից տեղյակ չէ

Ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին:

Զախարովան մեկնաբանելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի՝ Ադրբեջան կատարած այցելությունից հետո արված այն հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը կարող է վերանայվել, ինչպես նաև  ԱՄՆ-ի կողմից վերջերս արված այն հայտարարությունը, ըստ որի ԵԱՀԿ Մինսկի խմբում ԼՂ հակամարտությամբ զբաղվող  հատուկ դեսպանների հաստիքները լուծարվելու են, նշել է. «Ես փոփոխությունների հետ կապված տեղեկատվություն չունեմ: Այն կճշտեմ փորձագետներից ու կներկայացնեմ ավելի մանրամասն»։

Ինչ վերաբերում է համակարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ դիրքորոշմանը, ապա ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է՝ «ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման հիմքերը փոփոխության չեն ենթարկվել»:

Placeholder
Զախարովան Մինսկի խմբի կազմի փոփոխությունից տեղյակ չէ