Նախկին մարզպետը դեմ է «Գնթունիք»-ի Կարենի թեկնածությանը. ՀԺ
Օրվա մամուլ
09:41 30/09/2017
Հայաստան

Նախկին մարզպետը դեմ է «Գնթունիք»-ի Կարենի թեկնածությանը. ՀԺ

ՀՀԿ-ն վերջնական որոշում  է կայացրել  նաև Ապարանի համայնքապետի ընտրությունների ժամանակ իր թեկնածուի հարցում. Ապարանում հանրապետականի  թեկնածուն կլինի  «Գնթունիք» ընկերության  սեփականատեր Կարեն Եղիազարյանը։

ՀՀԿ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար  Սարգիս  Սահակյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում  հաստատել է այս տեղեկությունը։

Թերթը գրել էր, որ Ապարանում Կարեն Եղիազարյանի  թեկնածությունը սատարում էին Ապարանում «կշիռ» ունեցող ՀՀԿ-ականների  մեծ մասը՝ ՀՀ քննչական կոմիտեի  նախագահ Աղվան Հովսեփյանի  գլխավորությամբ, բայց Եղիազարյանի թեկնածությունը, ինչպես նշում է մեր աղբյուրը, ՀՀԿ Արագածոտնի մարզային  կառույցի ղեկավար, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի սրտով չէր։

Placeholder
Նախկին մարզպետը դեմ է «Գնթունիք»-ի Կարենի թեկնածությանը. ՀԺ