Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սամցխե-Ջավախքը մեծ տուրիստական պոտենցիալ ունի. Վրաստանի վարչապետ
«Սամցխե-Ջավախքը մեծ տուրիստական պոտենցիալ ունի և մեր պարտքն է օգտվել այս ուժից»,- Ախալցխայում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
akhaltskha.net-ի հաղորդմամբ, նա Ախալցխա էր գնացել ներկայացնելու Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության Սամցխե-Ջավախքի շրջանի քաղաքապետի թեկնածուներին:
Գիորգի Կվիրիկաշվիլու խոսքով, միայն 2015-2017 թվականներին Սամցխե-Ջավախքում կառուցվել է 15 նոր հյուրանոց, այդ թվում ` միջազգային չափանիշների համապատասխանով և ընտանեկան տիպի հյուրանոցներ:
«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը Ախալցխայի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Զազա Մելիքիձեին: Նա նշել է, որ իր հաղթանակի դեպքում քաղաքապետարանում կշարունակվեն ծրագրված բոլոր ենթակառուցվածքային նախագծերը:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել Ախալցխայի քաղաքապետի թեկնածու: Սա իսկապես մեծ պատասխանատվություն է: Իհարկե, հասարակության հետ ես ծրագրելու և կիրականացնելու եմ այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են Ախալցխային», — ասել է Զազա Մելիքիձեն: