Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումների պատճառը Ռոստոմյանի հայտարարությո՞ւնն է.  «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:35 30/09/2017

Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումների պատճառը Ռոստոմյանի հայտարարությո՞ւնն է. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝  ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներ տոտալ ստուգումներ են անցկացնում  Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում։ Պատճառը սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի նախօրեի հայտարարություն է, որով նա փորձել էր կասկածի տակ դնել մեծ բարերարի և ազգասերի համարում ունեցող Սամվել Կարապետյանի բարի համբավը։

Չնայած Ռոստոմյանը ոչինչ չէր ասել ո՛չ վարչապետի Կարեն Կարապետյանի և ո՛չ էլ «կառավարության գործունեության մասին, վարչապետ Կարապետյանը այս հայտարարությունն ընդունել է որպես անձնական վիրավորանք և որոշել է  ցույց տալ, թե ինչ կարող է լինել բոլոր նրանց  հետ, ովքեր կհամարձակվեն թեկուզ մի թթու խոսք ասել Կարապետյանի հասցեին կամ կասկածի տակ դնել նրա համարի համբավը։

Եթե վարչապետին հաջողվի ուժի դիրքից խոսել Գագիկ Ծառուկյանի հետ և հասնել նրան, որ Հրաչյա Ռոստոմյանը հայտարարի, որ Սամվել Կարապետյանը շարունակում է հանդիսանալ հայկական սպորտի ամենամեծ բարեկամն ու աջակիցը, ապա դա ազդակ կլինի մյուս բոլորի համար, ովքեր շարունակում  են տատանվել այն հարցում, թե ում պետք է հավատարմության  երդում տալ մինչ 2018թ ապրիլ»,-գրել է թերթը։

Placeholder
Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումների պատճառը Ռոստոմյանի հայտարարությո՞ւնն է. «Ժամանակ»