Մայքլ Օուենը խոսել է ՄՅՈւ-ում Մխիթարյանի մարզավիճակից
Սպորտ
16:30 30/09/2017
Աշխարհ

Մայքլ Օուենը խոսել է ՄՅՈւ-ում Մխիթարյանի մարզավիճակից

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանը սկսում է իրեն թերագնահատողներին ապացուցել թե իրականում ինչ կարող է տալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, մինչդեռ անցած տարի շատերը թերահավատությամբ էին ընդունում նրան՝ հաշվի առնլեով ոչ այդքան տպավորիչ մեկնարկը։

«Հետևելով նրա խաղին «Բորուսիայում»՝  գիտեինք, որ նա գերազանց ֆուտբոլիստ է: Հիմա նա սկսում է դա ցույց տալ։ 28-ամյա ֆուտբոլիստը հիանալի էր խաղում նախորդ խաղաշրջանի ավարտին և շարունակում է դա անել նաև հիմա»,- thesportreview.com-ի փոխանցմամբ՝ ասել Օուենը:
 

Placeholder
Մայքլ Օուենը խոսել է ՄՅՈւ-ում Մխիթարյանի մարզավիճակից