Տարին բավական հաջող էր ԶՈՒ սպառազինությամբ հագեցման առումով. Վիգեն Սարգսյան
Քաղաքական
11:51 02/10/2017
Հայաստան

Տարին բավական հաջող էր ԶՈՒ սպառազինությամբ հագեցման առումով. Վիգեն Սարգսյան

Սպառազինությունը, մարտունակության բարձրացումը, արդյունավետության մակարդակի բարձրացումը բանակի կարևորագույն խնդիրներն են: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին:

«Տարին բավական հաջող էր Զինված ուժերի սպառազինությամբ հագեցման  առումով, առաջիկա ամիսներին ակտիվ շարունակելու ենք այդ աշխատանքը  և Ռուսաստանից ստացված վարկային ծրագրի շրջանակներում, և բազմաթիվ այլ ծրագրերի շրջանակներում, որոնք իրականացնում են»,- նշեց նախարարը:
 
Վ. Սարգսյանն ասաց, որ 200 միլիոն դոլարի ռուսական վարկի շրջանակում Ռուսաստանից Հայաստան սպառազինության մատակարարման իրականացումը կավարտվի մինչև այս տարվա վերջ. «Այդ ժամկետը նախատեսված է պայմանագրով: Ընթացքը նորմալ է: Ամենակտիվ փուլում ենք»:

Հարցին, թե 2018-ի պետբյուջեով Հայաստանի պաշտպանական ոլորտի ծախսերը ավելացվելու են 27 միլիարդ դրամով, թիվը քիչ չէ՞, մոտ 17 տոկոս և ո՞ւր է ուղղվելու, Վ. Սարգսյանն ասաց, որ  ավելացումը հիմնականում ուղղվելու է զենք, զինամթերքի  գնումներին։

Placeholder
Տարին բավական հաջող էր ԶՈՒ սպառազինությամբ հագեցման առումով. Վիգեն Սարգսյան