Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է առաջիկա հանդիպումներին
Սպորտ
18:18 02/10/2017
Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է առաջիկա հանդիպումներին

Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում՝ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը:

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ, նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի ազգային հավաքականը նաև անցկացրեց առաջին մարզումը հետևյալ կազմով՝

Դարպասապահներ
Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան»
Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»

Պաշտպաններ
Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Գագիկ Դաղբաշյան «Ալաշկերտ»
Արտյոմ Միքայելյան «Շիրակ»
Ռոբերտ Դարբինյան «Շիրակ»

Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) 
Դավիթ Մանոյան «Նեա Սալամիս» (Կիպրոս)              
Մարկոս Պիզզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)                     
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»
Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»
Արտյոմ Սիմոնյան «Ալաշկերտ»

Հարձակվողներ
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)    
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Գեղամ Ղադիմյանը և Մալաքյան եղբայրները հավաքականին կմիանա այսօր երեկոյան, իսկ Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը` հոկտեմբերի 3-ի առավոտյան:

Placeholder
Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է առաջիկա հանդիպումներին