«Տոսպ»-ը լուծարվել է. «Բիզնեսը կար, հիմա չկա»
Տնտեսություն
16:56 02/10/2017
Հայաստան

«Տոսպ»-ը լուծարվել է. «Բիզնեսը կար, հիմա չկա»

Երևանում «ՏՈՍՊ»-ի՝ Տիչինա փողոցի վրա գտնվող  խանութն արդեն տևական ժամանակ է՝ փակ է: Պարզվում է՝ «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկա բաց բաժնետիրական ընկերությունը պարտքերի պատճառով լուծարվել է:

Թե ինչքան պարտքի մասին է խոսքը, Pamorama.am-ի  հետ զրույցում չասացին ոչ ընկերության սեփականատեր, տնօրեն Սուրեն Բեկիրսկին, ոչ էլ փոխտնօրեն Քնարիկ Սարգսյանը:

«Ընկերությունը լուծարման գործընթացում է: Հիմա սեփականտերերն ուրիշ մարդիկ են: Պարտքեր կային բանկի հետ կապված: Այլ հարցերի իրավասու չեմ պատասխանել»,-ասաց Քնարիկ Սարգսյանը:

«Չեմ ուզում թեմայի մասին խոսել: Բիզնեսը կար, հիմա չկա: Ուղղակի ասում եմ, ես էլ սեփականատերը չեմ, կան նոր սեփականատերեր՝ ավելի երիտասարդ, առույգ: Չեմ վաճառել, հանձնել եմ, վաճառքը ենթադրում է մեծ շահութաբերություն: Ես պարտքերս եմ մարել: Կար բիզնես ու հիմա չկա ինչ-ինչ պատճառներով»,-ասաց Սուրեն Բեկիրսկին:

Նշենք, որ Թեթև արդյունաբերության գործատուների միության անդամ  Բեկիրսկին հաճախ էր  բարձրաձայնում  ոլորտի խնդիրիների մասին:

«Հայաստանում աշխատողի մեջքը պինդ չէ»,-ասել էր նա՝ նշելով, որ շուկայում խաղի կանոններն առավել շահավետ են ներմուծողների համար: «Ազատություն»   ռկ-ի հետ զրույցում նա բաձրաձայնել էր նաև ստվերում աշխատեկու խնդիրը, որը ոչ հավասար մրցակցություն  է ստեղծում:

«Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը  եթե ոչ «մահացու», ապա՝  ճակատագրական հարված կլինի հանրապետության թեթև արդյունաբերական մի շարք ձեռնարկությունների համար»,-էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ «Հետքի»   զրույցում նման համոզմունք էր հայտնել «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին:

Placeholder