Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Սպորտ
15:29 02/10/2017
Հայաստան

Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու ըմբիշներ հանգստյան օրերին  Ղազախստանում մասնակցել  են Բոլատ Տուլիխանովի մրցաշարին:

ՀԱՕԿ պաշտոնական կայիքց տեղեկանում ենք, որ 75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը դարձել է բրոնզե մեդալակիր: 85 կգ Սարգիս Քոչարյանին չի հաջողվել պայքարել մրցանակային տեղերի համար:

Հայաստանի հավաքականն առաջիկայում ուսումնամարզական հավաք կանցկացնի:

Placeholder
Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում