Ծառուկյանը սաստիկ զայրացել է. ԱԺ-ից գումար խնդրած պատգամավորները հետ կվերցնեն դիմումները. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:23 03/10/2017
Հայաստան

Ծառուկյանը սաստիկ զայրացել է. ԱԺ-ից գումար խնդրած պատգամավորները հետ կվերցնեն դիմումները. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սաստիկ զայրացել է «Ծառուկյան» դաշինքի այն պատգամավորների վրա, ովքեր մարզերից ընտրված լինելով՝ դիմումներ են գրել ԱԺ աշխատակազմ, որպեսզի Երևանում բնակարան վարձակալելու փոխհատուցում  ստանան։

«Այս պատգամավորները դոլարային միլիոնատեր են, բայց իրենց պահում են որպես մուրացկաններ՝ փորձելով պետությունից հավելյալ 100 հազար դրամ պոկել։ Առաջիկայում նրանց հետո կվերցնեն իրենց դիմումները և կհայտարարեն, որ այս գումարի կարիքը չունեն»,-հավելել է թերթը։

Placeholder
Ծառուկյանը սաստիկ զայրացել է. ԱԺ-ից գումար խնդրած պատգամավորները հետ կվերցնեն դիմումները. «Ժամանակ»