Երեք հայեր Մոսկվայում հավակնում են լավագույնի տիտղոսին
Մշակույթ
18:03 03/10/2017
Հայաստան

Երեք հայեր Մոսկվայում հավակնում են լավագույնի տիտղոսին

ՏԷՖԻ հեռուսատեսային մրցանակաբաշխության լավագույների եզրափակիչ ցուցակում միանգամից երեք հայի ազգանուն է հայտնվել:

Հեռուստաֆիլմի լավագույն ռեժիսոր, հասարակական-քաղաքական թոք շոուի լավագույն վարող, հեռուստատեսային լավագույն պրոդյուսեր կոչումներին Մոսկվայում հավակնում են  Կարեն Շահնազարովը, Ռոման Բաբայանը և Ալեքսանդր Ակոպովը: Գրում է  «Սպուտնիկ Արմենիա»-ն:

Հեռուստաֆիլմի կամ սերիալի լավագույն ռեժիսոր անվանակարգում առաջադրել են Կարեն Շահնազարովի թեկնածությունը «Աննա Կարենինա» ֆիլմի համար: 

Հասարակական-քաղաքական թոք շոուի լավագույն վարող անվանակարգում առաջադրել են Ռոման Բաբայանի թեկնածությունը՝ «Ձայնի իրավունքը» ծրագրի համար: Իսկ լավագույն պրոդյուսեր անվանակարգում հավակնում է Ալեքսանդր Ակոպովը` «Եկատերինա. թռիչք» ֆիլմի համար։

Placeholder
Երեք հայեր Մոսկվայում հավակնում են լավագույնի տիտղոսին