Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այդ երկրից քաղապաստան է խնդրել։ Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն։
Ինչպես հայտնել է նրա փաստաբան Մարկիան Գալաբալան, Սաակաշվիլին խնդրել է իրեն քաղաքացու կարգավիճակ տալ, որը լրացուցիչ պաշտպանության կարիք ունի։ Փաստաբանը պարզաբանել է, որ «քաղապաստան»-ը նշված կարգավիճակի կենցաղային անվանումն է։
Հիշեցնենք, որ չունենալով որևէ երկրի քաղաքացիություն՝ Սաակաշվիլին ճանապարհորդել է Եվրոպայում, այնուհետ ապօրինի կերպով հատել սահմանը, վերադարձել Ուկրաինա և հայտարարել քաղաքական իր հավակնությունների մասին։