Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների նոր էջ է սկսվում. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:12 04/10/2017
Հայաստան

Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների նոր էջ է սկսվում. «Առավոտ»

«ՀՀ և Ադրբեջանի  արտգործնախարարների՝ օրերս կայացած  հանդիպումից հետո, հաշվի առնելով  ՀՀ նախագահ և Ադրբեջանի  նախագահի  ելույթները  ՄԱԿ-ում, տպավորություն է, որ Արցախյան հակամարտության բանակցությունների նոր էջ է սկսվում»,-«Առավոտ»-ի  հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանը։  

«Որոշակի շեշտադրումներ են փոխվել, դա պայմանավորված է Ադրբեջանի և Թուրքիայի միջազգային վարկանիշի անկմամբ։ Մյուս կողմից՝ Ադրբեջանի ներուժն է նվազել։ Այլապես  Ադրբեջանի  նախագահը  ՄԱԿ-ի  ամբիոնում  այդքան կանգ չէր առնի իրենց սպորտային  հաջողությունների վրա...»,-հավելել է Գագիկ Հարությունյանը։  Նրա խոսքով՝ ասվածն ամենևին չի վկայում, թե այդ նոր էջն արդյունքներ կտա։

Placeholder
Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների նոր էջ է սկսվում. «Առավոտ»