«Շուստրի Լյովը». առողջապահության նախարարն առաջ է մղում իր բիզնեսը. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:18 04/10/2017
Հայաստան

«Շուստրի Լյովը». առողջապահության նախարարն առաջ է մղում իր բիզնեսը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ում կարդում ենք. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության  և սպասարկման նոր կարգը։ Այդ նպատակով առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջապահության ապահովագրության պայմանագրեր։

Թեև ԱՆ-ից տեղեկացրել են, որ ապահովագրության պայմանագրեր կնքվել են ՀՀ-ում գործող առողջության ապահովագրության մատուցող բոլոր ընկերությունների հետ, սակայն  այս օրերին սոցփաթեթի շահառուներից շատերը էլեկտրոնային փոստով ծանուցումներ են ստանում, որ նախարարությունը իրենց համար առողջության ապահովագրության պայմանագիր է  ձեռք բերել «ԻնգոԱրմենիա» ապահովագրական ընկերությունից։

Ինչպես հայտնի է, «Ինգո Արմենիա»-ն պատկանում է առողջապահության  նախարար Լևոն Ալթունյանին։ Նա մինչև նախարար նշանակվելը «ԻնգոԱրմենիա»-ի ղեկավարն էր»։

 

Placeholder
«Շուստրի Լյովը». առողջապահության նախարարն առաջ է մղում իր բիզնեսը. «Ժամանակ»