Կրետե կղզին կընդունի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը
Սպորտ
18:31 04/10/2017
Աշխարհ

Կրետե կղզին կընդունի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 6-ը Կրետե կղզում կանցկացվի շախմատի տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնությունը (9 տուր, շվեյցարական մրցակարգ): Թիմերի կազմում կան չորս հիմնական և մեկ պահեստային խաղացողներ: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 39 թիմ. Հայաստանի հավաքականի կազմը. Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Հրանտ Մելքումյան, Հովհաննես Գաբուզյան (մարզիչ՝ Արշակ Պետրոսյան):

Կանանց առաջնությունում կխաղա 32 թիմ. Հայաստանի հավաքականի կազմը՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Մարիա Գեւորգյան (մարզիչ՝ Արթուր Չիբուխչյան):

 

Placeholder
Կրետե կղզին կընդունի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը