Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է նախախաղային մարզումը
Սպորտ
10:00 05/10/2017
Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է նախախաղային մարզումը

Հայաստան-Լեհաստան հանդիպումից առաջ նախօրեին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացել է Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը: Թիմն անցկացրել է թեթև նախավարժանք և տակտիկական մարզում, որն ավարտվել է երկկողմանի խաղով:

Հայաստան-Լեհաստան հանդիպումը կկայանա այսօր ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Խաղը կսպասարկի Սլովենիայի մրցավարական անձնակազմը՝ Մատեյ Յուգի գլխավորությամբ: Օգնականներն են Մատեյ Զունիչը և Մանուել Վիդալին: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Դամիր Սկոմինան: Հանդիպման ՖԻՖԱ-ի պատվիրակն է Անդրիան Իկսարին (Մոլդովա), մրցավարների տեսուչը՝ Ռունե Պեդերսենը (Նորվեգիա): 

Placeholder
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է նախախաղային մարզումը