Հայտնի ոսկեգործներն ու գնորդները՝ Երևանում մի հարկի տակ
Տնտեսություն
14:12 05/10/2017
Հայաստան

Հայտնի ոսկեգործներն ու գնորդները՝ Երևանում մի հարկի տակ

Երևանում մի հարկի ներքո են հավաքվել ոսկեգործական ընկերությունները, մեծածախ գնորդները, անհատ ձեռներեցները, առևտրային ցանցերի ներկայացուցիչները:

Վեց երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ռուսաստանի ոսկեգոծական 70 ընկերություններ իրենց աշխատանքները կներկայացնեն Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսային համալիրում, որը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում:

Ոսկերչական զարդեր, ադամանդներ, կրոնական բնույթի ոսկերչական իրեր, ժամացույցներ, ոսկերչական կատարմամբ սպասք ու արվեստի հասնող այլ թանկարժեք աշխատանքներին ծանոթանալու համար Հայաստան են հրավիրվել մասնագետներ Իրանից, ԱՄԷ-ից, Լեհաստանից, ԵԱՏՄ անդամ երկրներից:

Նշենք, որ ցուցահանդեսի բացումն այսօր էր, այն կշարունակի գործել մինչև հոկտեմբերի 8-ը: «Երևան շոու» միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսն արդեն ութերորդ անգամ կազմակերպում է Հայ Ոսկերիչների միջազգային ասոցիացիան: Արդեն երկրորդ տարին է, որ ցուցահանդեսի անցկացումն իրականացվում է ռուսական «Ռեստեկ» ընկերության հետ համատեղ: Այն «Ջունվեքս» ոսկերչական ցուցահանդեսի կազմակերպիչն է:

Ցուցահանդեսի հետ միաժամանակ էքսպո կենտրոնում անցկացվելու է «Yerevan Fashion week» նորաձևության  շաբաթվա երրորդ սեզոնի բացումը: Այստեղ ներկայացված են լինելու նաև Հայաստանի նկարիչների միության անդամ 10 նկարիչների 100-ից ավելի  գեղանկարչական աշխատանքներ:







Placeholder
Հայտնի ոսկեգործներն ու գնորդները՝ Երևանում մի հարկի տակ