Սամվել Ալեքսանյանը նոր բիզնես է հիմնում. ՀԺ
Օրվա մամուլ
09:36 06/10/2017
Հայաստան

Սամվել Ալեքսանյանը նոր բիզնես է հիմնում. ՀԺ

Ազգային ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նոր բիզնես է ստեղծել։ Վերջինիս ընտանիքին պատկանող  «Երևան սիթի» սուպերմարկետների  ցանցում վաճառքի է հանվել  գարեջրի նոր տեսականի, որոնք Հայաստան են ներկրում  Ալեքսանյանի անվան  հետ կապվող երկու ընկերությունները։

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ «Ալեքս հոլդինգ»  ՍՊԸ-ն սկսել է ներմուծել  «Օչակովո» ռուսական արտադրության գարեջրի տեսականին։  Վաճառքի են հանվել  «Օչակովո» և «Ժիգուլևսկոյե» անվանումները  կրող գարեջրեր։ Բացի այս, երկու տեսակից Ալեքսանյանի ընկերությունը՝ «Նատալի ֆարմը», ներկրում է վրացական «Զեդազենի» տեսակի գարեջուրը։

 

Placeholder
Սամվել Ալեքսանյանը նոր բիզնես է հիմնում. ՀԺ