2018թ. ընթացքում ՀԱԷԿ-ում նախատեսված աշխատանքների իրականացման համար կներգրավվի ավելի քան 600 աշխատող
Տնտեսություն
16:11 06/10/2017
Հայաստան

2018թ. ընթացքում ՀԱԷԿ-ում նախատեսված աշխատանքների իրականացման համար կներգրավվի ավելի քան 600 աշխատող

Ռուս մասնագետների հաշվարկով, միայն 2018թ. ընթացքում Հայկական ԱԷԿ-ում աշխատանքների իրականացման համար կապալառու կազմակերպությունները կներգրավվեն ավելի քան 600 աշխատողներ:

Հայտնում են էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունից, ապա մանրամասնում, որ հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների իրականացման շրջանակներում ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել հայ-ռուսական Համատեղ համակարգող հանձնախմբի հինգերորդ նիստը:

Քննարկվել են 2018թ. ընթացքում պլանավորված  միջոցառումների, մասնավորապես սարքավորումների փոխարինման և արդիականացման համար նախատեսված մատակարարումների պլան-ժամանակացույցին վերաբերող հարցեր: Նշվել է, որ  այս տարվա ընթացքում կսկսվի երկրորդ էներգաբլոկի տուրբինային (մեքենայական) արտադրամասի արդիականացման հիմնական սարքավորումների՝ տուրբոգեներատորի, բլոկային տրանսֆորմատորի մատակարարումը։

Նշվել է, որ ծրագրի իրականացման համար կվերականգնվեն ՀԱԷԿ-ին կից ենթակառուցվածքները: Ընդգծվել է, որ արդեն Մասնավորապես արդեն վերանորոգվել է երկաթգծի Արմավիր-Արշալույս հատվածը։ Պլանավորվել է մի շարք ենթակառուցվածքների վերականգնումը, կայանի տարածքում կկատարվեն նաև բարեկարգման աշխատանքներ:

 

Placeholder
2018թ. ընթացքում ՀԱԷԿ-ում նախատեսված աշխատանքների իրականացման համար կներգրավվի ավելի քան 600 աշխատող