ԱԺ աշխատակազմի աշխատանքը բավականին կանոնակարգված է դարձել. «Իրատես»
Օրվա մամուլ
09:23 06/10/2017
Հայաստան

ԱԺ աշխատակազմի աշխատանքը բավականին կանոնակարգված է դարձել. «Իրատես»

«Իրատես»-ում կարդում ենք. «Այս նստաշրջանում պատգամավորների համար նորամուծություն է արվել. դահլիճում նստած կկարողանան իրենց աշխատասենյակի համակարգիչներից օգտվել: Այսինքն, նիստերի դահլիճի և պատգամավորների աշխատասենյակների համակարգիչները միացված են իրար, առանց ելումուտ անելու պատգամավորը կարող է աշխատասենյակի համակարգչի նյութերից օգտվել, իրեն անհրաժեշտ նյութերը հենց դահլիճում տպելու հրաման տալ:

Ի դեպ, վերջին շրջանում ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները պնդում են, որ բավական կանոնակարգված է դարձել իրենց աշխատանքը, մաքրությունը խիստ վերահսկողության տակ է»:

Placeholder
ԱԺ աշխատակազմի աշխատանքը բավականին կանոնակարգված է դարձել. «Իրատես»