Samsung-ի փոխնախագահ. Մեր նպատակն է հայկական շուկային ներկայացնել նորարարական նոր առաջարկներ
Տնտեսություն
18:24 06/10/2017
Հայաստան

Samsung-ի փոխնախագահ. Մեր նպատակն է հայկական շուկային ներկայացնել նորարարական նոր առաջարկներ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Samsung ընկերության բջջային կապի հարցերով փոխնախագահ Սեունգսիկ Չոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վրչությունից հայտնում են, որ Սեունգսիկ Չոյը նշել է, որ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ կատարվող ախատանքներն ընթանում են բարեհաջող և իրենց նպատակն է հայկական շուկային ներկայացնել նորարարական նոր առաջարկներ:

Կարեն Կարապետյանը ողջունել է Samsung-ի նախաձեռնությունները և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման հարցում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Samsung ընկերության կողմից այլ ծրագրերի իրականացման հնարավորությանը:

 

Placeholder
Samsung-ի փոխնախագահ. Մեր նպատակն է հայկական շուկային ներկայացնել նորարարական նոր առաջարկներ