Փոփոխությունների կարելի է հասնել՝ ներգրավելով ռուսական կողմի ներուժը. Վազգեն Սաֆարյան
Տնտեսություն
15:58 06/10/2017
Հայաստան

Փոփոխությունների կարելի է հասնել՝ ներգրավելով ռուսական կողմի ներուժը. Վազգեն Սաֆարյան

Ռուսաստանի հետ մեքենաշինության ոլորտում ինտեգրացիոն կապերի զարգացածության աստիճանը թույլ է։ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

«Կարծում եմ՝ այս խորհրդաժողովի լույսի ներքո մեզ կհաջողվի համագործակցել և ռուսական կողմի ներուժը ներգրավելով՝ այս ոլորտում հասնել որոշակի փոփոխությունների։ Մենք այսօր ունենք 50-ից ավելի մեքենաշինական ձեռնարկություններ, որոնք ցնկություն ունեն վերականգնելու նախկին կապերը։ Այսօրվա համաժողովն այդ իմաստով հուսադրող է։ Կարծում եմ՝ մեզ կհաջողվի ինչ-որ բաների հասնել»,- նշեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը։

Վազգեն Սաֆարյանը հույս հայտնեց, որ ըստ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովում հնչած հայտարարությունների հնարավոր կլինի լուրջ համագործակցություն ծավալել։

Placeholder
Փոփոխությունների կարելի է հասնել՝ ներգրավելով ռուսական կողմի ներուժը. Վազգեն Սաֆարյան