Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ջորջ Քլունին կստանա Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի պատվավոր մրցանակը
Դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին ստանալու է Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի պատվավոր մրցանակը: Գազետա.ռու-ն, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ արտիստի պատվին գալա-երեկոն կայանալու է 2018 թ. հունիսին:
Ինստիտուտից նշել են, որ Քլունին էկրանի ժամանակակից պատկերն է՝ համադրելով անցնող ժամանակների գլամուրը կինոյի սահմաններից դուրս ակտիվ աշխատանքի հետ:
56-ամյա դերասանի համար սա նմանատիպ առաջին մրցանակը չէ: 2015 թ. Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիան նրան շնորհել էր մրցանակ կինեմատոգրաֆիայում ունեցած ակնառու վաստակի համար: