Վարչապետ. Ցանկանում եմ, որ զգաք համն ու բույրը մեր յուրօրինակ և ֆանտաստիկ երկրի
Տնտեսություն
11:54 06/10/2017
Հայաստան

Վարչապետ. Ցանկանում եմ, որ զգաք համն ու բույրը մեր յուրօրինակ և ֆանտաստիկ երկրի

«Հայաստանը, լինելով ԵԱՏՄ երկիր, այսօր կարող է լավ հարթակ լինել մեր ընկերների համար և դիտվել ոչ միայն ներհայաստանյան շուկա, այլև հարթակ՝ մեր հարևան Իրանի հետ հարաբերությունների զագացման համար»,-ելույթ ունենալով Երևանում  այսօր մեկնարկած Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը՝ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարն ասաց, մոտ ժամանակներս կավարտվեն Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կազմակերպման հարցերը և իրանական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք կբերվի սահմանին հատուկ ռեժիմով աշխատելու համար: Հայաստանն այսօր ունի GSP և GSP+ արտոնյալ ռեժիմ ԵՄ ու եվրոպական երկրների հետ աշխատելու համար:

«Կարծում եմ, ճիշտ կլինի քննարկել նաև այդ հնարավորությունները, մեր երկրների մասնակցությունն այդ աշխատանքներին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայ-ռուսական միջտարածաշրջանայն 6-րդ համաժողովին,  վարչապետն ամրագրեց  բոլոր միջպետական մակարդակներում համագործակցության բարձր մակարդակը:

«Միաժամանակ պետք է նշել, որ ներուժը դեռևս լիովին չի օգտագործվում: Բացի այդ, ներուժը շատ ավելին է, քան այսօր կա: Մենք մեծ աճ ենք նկատում ԵԱՏՄ բոլոր երկրների հետ ապրանքաշրջանառության ոլորտում, այդ թվում ներմուծման, արտահանման, զբոսաշրջության ոլորտներում, ինչին նպաստել է նաև Ռուսաստանի քաղաքացիների՝ ներքին անձնագրերով Հայաստան այցելելը:

Կարծում եմ, քննարկման թեմաները բազմազան են: Բոլորին ցանկանում եմ մաղթել բարեհաջող աշխատանք և ցանկանում եմ, որ դուք զգաք համն ու բույրը մեր յուրօրինակ և ֆանտաստիկ երկրի»,-ելույթն ամփոփեց Կարեն Կարապետյանը:

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցում են կառավարությունների, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, համաշխարհային հայտնի ընկերությունների ղեկավարներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Քաթարից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից և այլն:

Placeholder
Վարչապետ. Ցանկանում եմ, որ զգաք համն ու բույրը մեր յուրօրինակ և ֆանտաստիկ երկրի