Չերյոմին. Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով
Տնտեսություն
15:48 06/10/2017

Չերյոմին. Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով

«Այս տարվա  առաջին կիսամյակում Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով, ինչն առաջանցիկ ցուցանիշ է մյուս երկրների համեմատ»,-նման թվեր է հրապարակել Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը Երևանում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:

Սերգեյ Չերյոմինը ներկայացրել է Մոսկվայում տնտեսական քաղաքականության ներկայիս ուղղությունները և ներդրումային ծրագրերը:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Կարեն Կարապետյանը կարևորել է արդյունավետ գործակցությունը շարունակելուն և ապրանքաշրջանառության ծավալի ավելացմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկումը:

Վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից գերակա համարվող մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, խոսել Հայաստանի՝ որպես տարբեր երկրների շուկաներ իրար կապող հարթակի հնարավորությունների մասին և առաջարկել դիտարկել ներդրումային ծրագրերի հեռանկարները:

 

Placeholder
Չերյոմին. Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով