Պետական պարտքը մոտենում է ՀՆԱ 60 տոկոսի շեմի արգելքին. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:28 07/10/2017
Հայաստան

Պետական պարտքը մոտենում է ՀՆԱ 60 տոկոսի շեմի արգելքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրել է. «Հայաստանի պետական պարտքն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։  Եվ ահա, երեկ հայտնի  դարձավ, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ  այն կազմել է 6 մլրդ 308 միլիոն դոլար՝ մեկ ամսվա  ընթացքում ավելացնելով 48.1 մլն,  իսկ տարեսկզբի  համեմատ՝ 365.9 մլն դոլարով։ 

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ այդ գումարից 5 մլրդ  696.6 մլն դոլարը կառավարության  պարտքն է, որից 4 մլրդ 456.5 դոլարը՝ արտաքին պարտքը։  Մինչ այդ նկատենք, որ կառավարությունը ծրագրել է  մինչև տարեվերջ էլ ավելի շատացնել պետական պարտքը՝ մոտեցնելով օրենքով  ՀՆԱ 60 տոկոսի շեմի արգելքին»։

 

Placeholder
Պետական պարտքը մոտենում է ՀՆԱ 60 տոկոսի շեմի արգելքին. «Ժողովուրդ»