Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ղազախստան
Սպորտ
11:30 07/10/2017
Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ղազախստան

Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային ուղերթով մեկնել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ հոկտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին՝  կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը: Հավաքականի կազմում Աստանա են մեկնել 23 ֆուտբոլիստներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայիքից։

Դարպասապահներ
Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան»
Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»

Պաշտպաններ
Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Գագիկ Դաղբաշյան «Ալաշկերտ»
Արտյոմ Միքայելյան «Շիրակ»
Ռոբերտ Դարբինյան «Շիրակ»

Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)           
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)  
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)     
Մարկոս Պիզզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)                     
Գեղամ Կադիմյան, «Վորսկլա» (Ուկրաինա)
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»
Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»
Արտյոմ Սիմոնյան «Ալաշկերտ»

Հարձակվողներ
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)    
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)    
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Դավիթ Մանոյանը դուրս է մնացել Ղազախստան մեկնող ֆուտբոլիստների վերջնական հայտացուցակից վնասվածքի պատճառով:

Լուսանկարները՝  ՀՖՖ պաշտոնական կայքից։

Placeholder
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ղազախստան